ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան ԱՄՆ-ից 78 մլն դոլար կստանա տնտեսական զարգացման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների կառավարությունը գրեթե 78 մլն դոլարի տեխնիկական օգնություն կտրամադրի Ուկրաինային կայուն տնտեսական զարգացման համար: Երկկողմ համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ համապատասխան որոշումն օգոստոսի 22-ի նիստում ընդունել Է Ուկրաինայի նախարարների կաբինետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ 54,4 մլն դոլարն ուղղվելու Է Ուկրաինայում միջին դասի համար ներդրումային գործունեության հասանելիության ապահովմանը, տնտեսության մասնավոր հատվածի ամրապնդմանը, նրա Էներգաարդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրության ծավալների աճին: 23,6 մլն դոլարը պլանավորվում Է ծախսել եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության կատարելագործման, ինքնակառավարման գործընթացների նկատմամբ հասարակական հսկողության կատարելագործման եւ դրանց քաղաքացիների մասնակցության վրա:

ԱՄՆ-ը, Եվրոպական Միության հետ միասին, Ուկրաինայի ամենախոշոր դոնորներն են: Ամերիկյան կողմը 2014-2018 թվականներին Ուկրաինայում ֆինանսավորել Է 823 մլն դոլարի նախագծեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular