ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միկրոբիզնեսը հարկային առումով կլինի արտոնյալ պայմաններում. ՀՀ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարկային մարմիններին հանձնարարել է, որ միկրոբիզնեսի և արտադրության նկատմամբ իրականացվի մեղմ վարչարարություն: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ պետք է լինի մեղմ վարչարարություն: «Սա իմ մոտեցումն է: Ուզում եմ ասել, որ Հարկային օրենսգրքում կլինի մի կարևոր փոփոխություն, որն աջակցություն է փոքր բիզնեսին: Մենք փոքր բիզնեսի համար, որը տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունի, կսահմանենք, ըստ էության, սիմվոլիկ հարկ: Փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն: Խոսքը շրջանառության հարկի մասին է: Այսինքն, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց նաև, թե ինչ գաղափարներ են քննարկվում կառավարությունում: «սրանք նախագաղափարներ են, ես խնդրում եմ սրանք չշփոթել արդեն կայացված որոշումների հետ: Կա այսպիսի գաղափար: Օրինակ՝ եթե մեկն ունի 100 հազար դոլար կամ 50 հազար դոլար, ինքը կարող է մտածել ինչ-որ բիզնես ստեղծելու մասին, բայց եթե մեկն ունի 3 հազար դոլար կամ 5 հազար դոլար և ցանկանում է այդ փողը ինչ-որ տեղ ներդնել, ինքն այսօրվա դրությամբ այդպիսի հնարավորություն չունի: Մնում է միայն բանկային ավանդի տարբերակը, սակայն դա պասիվ գործունեություն է: Մենք կարծում ենք, որ քաղաքացիներն ավելի ակտիվ ներդրումներ անելու հնարավորություն պետք է ունենան և այս առումով կարևորում ենք ֆինանսական շուկայի այնպիսի ընկերությունների գոյությունը, որոնք արժեթղթեր են թողարկում, որտեղ քաղաքացիները կարող են արժեթղթեր գնել՝ այդպիսով մասնակցելով բիզնեսին փոքր ներդրումներով»,- մանրամասնեց Փաշինյանը:

Հաջորդ գաղափարը ներդրումների հայկական հիմնադրամի ստեղծման մասին է, որտեղ էլի կոմերցիոն, բայց շատ մատչելի տոկոսներով փորձ արվի վարկավորել բիզնեսը: Սրանք գաղափարներ են, որոնք քննարկվում են, որոնց հետ կապված կան խնդիրներ և բարդություններ, սակայն ուղղություններ են, որոնց մասին մենք մտածում ենք»,- ընդգծեց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular