ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կձեռնակի առանց գործարքի Brexit-ի դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կձեռնակի իր ինստիտուտների կայուն աշխատանքն ապահովելու համար, եթե Brexit-ի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չկնքվի Եվրամիության հետ հետագաա համագործակցության վերաբերյալ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբի ելույթում, որով նա օգոստոսի 23-ին հանդես կգա այն բացատրական գրությունների առաջին մասի հրապարակման կապակցությամբ, որոնք բացահայտում են առանց գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալու սցենարի մանրամասնությունները:Փաստաթղթի տեքստը օգոստոսի 22-ին տարածել Է Brexit-ի հարցերով զբաղվող նախարարության մամուլի ծառայությունը:

«Մեր գլխավոր նպատակն Է՝ աջակցել ֆինանսավորման հոսքերի անարգել ու անխափան շարժին, բիզնեսի, տրանսպորտի, ենթակառուցվածքի աշխատանքին, հետազոտությունների եւ օգնության ծրագրերին: Գործարքի բացակայության դեպքում որոշ դեպքերում դա նշանակում Է միակողման միջոցների ձեռնարկում»,- ասված Է Ռաաբի ելույթում: Ընդսմին բրիտանացի նախարարը կարծում Է, որ «լավ գործարքը հասանելի Է, այն շարունակում Է մնալ Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր ու կարեւորագույն գերակայությունը»: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել Է, որ Brexit-ն այն սցենարով, որը չի ենթադրում գործարքի կնքում Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ, ռազմավարական սխալ կլինի, որը տասնամյակներով կպառակտի Եվրոպան:

«Եվրոպական միասնության գլխավոր սպառնալիքներից մեկը կարող Է դառնալ քաոտիկ Brexit-ն առանց գործարքի: Դա աշխարհառազմավարական սխալ կլիներ Եվրոպայի համար այն ժամանակ, երբ մենք ավելի խոցելի ենք, քան երբեւԷ, այնպես որ ինչպես ես ասում եմ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչներին, եկել Է ժամանակը, որպեսզի Եվրահանձնաժողովը, դրսեւորելով լայն մոտեցում, քննարկի վարչապետ Թերեզա Մեյի կողմից արված կառուցողական առաջարկները»,- ասել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular