ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուբան 60 տարում առաջին անգամ օարերկրյա ընկերություններին կթույլատրի կառավարել երկաթուղիները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արտասահմանյան գործարկուները 60 տարվա ընթացքում առաջն անգամ Կուբայում հնարավորություն կստանան կառավարելու երկաթուղիները: Ինչպես հայտնել Է Granma թերթը, համապատասխան որոշումները հրապարակված են Gaceta Oficial-ում՝ կարիբյան երկրի արդարադատության նախարարության հրատարակությունում, եւ ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին:

1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո Կուբայում երկաթուղիներն ազգայնացվեցին: Այժմ դրանք կառավարում Է պետական Երկաթուղիների միությունը: Կուբայի տրանսպորտի նախարարության իրավական հարցերի խորհրդական Էդմունդո Ռոնկիլիոն Granma-ին պարզաբանել Է, որ նոր օրենսդրությանը համապատասխան երկաթուղիների, կառույցների եւ շարժակազմի շահագործումը կարող Է իրականացվել «ինչպես կուբացի, այնպես Էլ օտարերկրացի ֆիզիկական կամ իրավան անձի կողմից»: Կուբայի երկաթուղիների երկարությունը կազմում Է 11 հազար կիլոմետր: Ճյուղում զբաղված Է ավելի քան 20 հազար աշխատող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular