ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պատասխանել է Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցության և ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու միջև ընտրություն անելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի կատարել իր պարտավորություններն արտահանձնման վերաբերյալ ցանկացած պայմանագրի շրջանակում: Տրյուդոն նկատել է, որ դա ընդհանրապես կապ չունի Թուրքիայի հետ իրենց խորը համագործակցության հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի Անկարայի և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության միջև, ում թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:

«Վաղ թե ուշ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի: Թուրքիան կամ FETO-ն: Նրանք պետք է ընտրություն կատարեն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում իր կողմնակիցների առջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular