ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 4,5 հազար զինվորականներ եւ 250 միավոր տեխնիկա Է անցել Կիեւով Անկախության օրվա առթիվ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շուրջ 4,5 հազար զինվորականներ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, 250 միավոր տեխնիկա եւ օդուժ են մասնակցել «Նոր բանակի երթին», որն օգոստոսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվել Է երկրի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Դա ամենախոշոր զորահանդեսն Է, որը երկրում անցկացվել Է 2009 թվականից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Կիեւցիները եւ Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերը զորահանդեսի ընթացքում տեսել են նոր եւ արդիականացված ռազմական տեխնիկայի հարյուրավոր նմուշներ: 
Հանդիսությունների հյուրեր են դարձել 18 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Վրաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լիտվայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Կանադայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular