Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը
Կենդանակերպի 4 նշան, ում հետ հարաբերություններն ամենաբարդն են
ՖՈՏՈԱյծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ շփումը չափազանց բարդ է: Կամակորությունը նրանց երկրորդ եսն է: Երբեք չեն անի այն, ինչ չեն ցանկանում: Այծեղջյուրները քչերին են վստահում, այդ պատճառով նրանց շփման շրջանակը չափազանց սահմանափակ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում ձանձրույթը, իրենց շրջապատում են միայն ուժեղ մարդկանցով: Եթե սիրահարվել եք Այծեղջյուրի, ձեզնից ծով համբերություն կպահանջվի:
Կարիճ: Միշտ ստանում են այն, ինչ ցանկանում են: Նրանց համար գոյություն չունի որևէ անհնար բան: Դաժան վերաբերմունք ունեն աշխարհի հանդեպ, եսասեր են, վրեժխնդիր: Կարիճները մարդկանց իրենց սեփականությունն են համարում, և եթե հայտնվել եք նրա ճանկում, միշտ կլինեք նրա ստրուկը: Կենդանակերպի այս նշանի հետ ցանկացած հարաբերություն ծանր հետևանքներ է ունենում:
Խոյ: Չափազանց իմպուլսիվ են: Պատրաստ են 15 վայրկյանում քանդել ամենը, ինչ կառուցել են տարիներով: Խոսքը ոչ միայն բիզնես ծրագրերի, այլ հարաբերությունների մասին է: Նրանք միշտ ճիշտ են, նույնիսկ, եթե ճիշտ չեն, պետք է ընդունեք, որ ճիշտ են: Եթե սիրահարվել եք Խոյի, պատրաստ եղեք, որ 2 օրից ավելի խաղաղություն չի լինելու:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է տեղում նստած մնալ: Նրանք վառ են, շատախոս, կամակոր: Ամենաբարդ իրավիճակներում «անտարբերության դիմակ» են կրում, լքում են երեկույթն առանց որևէ մեկին հրաժեշտ տալու: Շրջապատի կարծիքը ոչինչ չի նշանակում նրանց համար: Կարող է թվալ, թե հաղթել եք Երկվորյակներին, բայց մի քանի րոպե անց նրանք կրկին հաղթանակ կտոնեն: