ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել Է ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 26-ին 91 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News-ը՝ վկայակոչելով նրա ընկերոջը՝ Բիլ Էվանսին: Սայմոնը կյանքից հեռացել Է Մանհեթենի հիվանդանոցում՝ թոքաբորբի պատճառով: 
Նիլ Սայմոնը Բրոդվեյի ամենահայտնի դրամատուրգներից մեկն Էր: Ինչպես գրում Է Fox News-ը, «Տարօրինակ զույգը», «Բոկոտն զբոսայգով» եւ «Երկրորդ ավենյուի գերին» կատակերգությունների հեղինակին հաճախ համարում Էին «աշխարհում ամենահանրաճանաչ դրամատուրգը Շեքսպիրից հետո»:
Դրամատուրգը գրել Է տասնյակ պիեսներ, սցենարներ հինգ մյուզիքլների համար եւ երկու հատոր հուշագրություններ: 1960-ական թվականների վերջին եւ 1980-ականների կեսերին Բրոդվեյում միաժամանակ ներկայացվում Էին նրա չորս շոուները: Նիլ Սայմոնն ստացել Է Թոնի մրցանակներ «Տարօրինակ զույգի», «Բիլոքսի Բլյուզի» եւ «Յոնքերսում կորածի» համար: 
Դրամատուրգը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Էր, հաղորդել Է ՌԻԱ նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular