Անահիտ Սիմոնյանը վերջապես իսկապես գեղեցիկ ու շքեղ զգեստ է կարել, և այն էլ բացառապես իր համար
ՖՈՏՈԵրգչուհի Անահիտ Սիմոնյանը, այն պահից ինչ հասկացավ, որ երգելով մեծ հաջողությունների չի հասնի, սկսեց զբաղվել նորաձևությամբ։
Սակայն նա դեռ չի գիտակցում, որ ամեն սովորական հագուստի վրա հայկական տառեր, գերբ ու դրոշ փակցնելով, դա հայկական նորաձևություն չի դառնալու։ Չնայած երգչուհու մոտ լավ ստացվում է նաև պլագիատ անելը։ Վերջերս նա շատ գեղեցիկ պլագիատ զգեստ էր կարել,Սիրուշոյի Եվրատեսիլյան բեմական զգեստի ճիշտ կրկնօրինակությամբ;
Սակայն հիմա խոսքը դրա մասին չէ։ Պարզվում է՝ Անահիտը կարողանում է գերբ ու դրոշից բացի նաև շատ գեղեցիկ զգեստ կարել,բայց միայն բացառապես իր համար։
Օրեր առաջ Մոսկվայում կայացած հայկական մի հարսանիք վարել են Ավետ Բարսեղյանն ու Անահիտ Սիմոնյանը։ Հաղորդավարական զույգը կրում էր anahitsimonyanfashion-ի հագուստ։
Յուրահատուկ գեղեցիկ ու շքեղ է Անահիտ Սիմոնյանի զգեստը։ Ճիշտ են ասում, եթե մի բան ուզում ես լավ անել, ապա ինքդ պետք է անես։ Ու հենց այդ տրամաբանությամբ էլ Անահիտի զգեստը աննկրկնելի գեղեցիկ է, քանի որ ինքը հենց իր համար է կարել, ինչը չես կարող ասել հաճախորդների համար կարված հագուստի մասին։
Հեղինակ՝ ԻնստաՄանյաԿ (Boomnews.am)