Հայ-ռուսական կինոֆոնդը ստեղծման փուլում է. Մակունց
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ մշակույթի նախարարությունը ստեղծում է հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակում կնկարահանվեն համատեղ ֆիլմեր, ինչպես նաև կապահովվի դրանց արտահանումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
«Այն դեռևս չի ստեղծվել, այլ ստեղծման փուլում է: Ռուսաստանի Դաշնություն այցի ժամանակ հանդիպել եմ տեղի մշակույթի նախարարին և քննարկել համատեղ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր»,- տեղեկացրեց Մակունցը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ստեղծվի հայ-ռուսական կինոֆոնդ: