ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում Էրդողանի ոսկեգույն արձան Է հայտնվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի Վիսբադեն քաղաքում հայտնվել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է t-online պորտալը: 
Ինչպես գրել Է պորտալը, Էրդողանի չորսմետրանոց ոսկեգույն արձանը կանգնած Է քաղաքի կենտրոնի հրապարակում: Արձանը կանգնեցվել Է Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում, որը հայտնի Է արվեստի միջոցով իր սադրանքներով: 
Իր հերթին Bild հրատարակությունը հայտնում Է, որ ոմանք արձանի մոտ լուսանկարվում են Թուրքիայի դրոշը ձեռքներին: Ըստ որում Էրդողանի հակառակորդները մի քանի անպարկեշտ մակագրություններ եւ պատկերներ են արել արձանի վրա: Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, իրենց հայտնի Է պատահածի մասին, եւ կարգի պահապանները հետեւելու են, թե ինչպես կզարգանան իրադարձություններն օրվա ընթացքում:
Փառատոնը Վիսբադենում տեղի Է ունենում օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ «Վատ նորություններ» կարգախոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular