ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչիում ինքնաթիռի վթարի վայրում մահացած ծառայողն ազգությամբ հայ է. վթարից տուժածների թվում հայեր չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին առաջինն օգնությանը հասած ու սրտի տագնապից մահացած օդանավակայանի ծառայողն ազգությամբ հայ է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Օդանավակայանի միակ աշխատակիցը, որ մահացել է, ազգությամբ հայ է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»,- նշեց նա:

Vesti.ru-ի տվյալներով` մահացած աշխատակիցը օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանն է:

Աննա Նաղդալյանի խոսքով` ինքնաթիռի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր չկան:

Սոչիի օդանավակայանում լույս սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքովտուժել է 18 մարդ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ UTair ավիաընկերության օդանավըթռիչքի-վայրէջքի գոտուց սահել է գետըարդյունքում՝ քանդվել էինքնաթիռի թևը և շասինհրդեհվել է աջ շարժիչըՆավակողին բռնկված հրդեհից այրվել էինքնաթիռի ձախ թևըինչպես նաև վնասվել է քթամասըՕդանավում գտնվել է 164 ուղևոր ևանձնակազմի 6 անդամՆրանք բոլորը տարհանվել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular