ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի համար կարեւոր Է լսել, թե Հայաստանի ղեկավարն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մոտ ժամանակներս պլանավորվող հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մոտ ժամանակներս պլանավորվում Է նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի եւս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարեւոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները: Իհարկե, մենք բնավ անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր Է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում Է մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդմանը»,-ասել Է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջեւ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular