ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալիֆոռնիայում առնվազն տասը մարդ Է վիրավորվել հրաձգության հետեւանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում առնվազն տասը մարդ Է հրազենային վերքեր ստացել հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերին 3-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: 
Տուժածներին տեղափոխել են մերձակա երեք հիվանդանոցներ: Նրանցից ոմանք օրհասական վիճակում են: 
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ անհայտ անձը կրակ Է բացել: Ոստիկանությունն առայժմ տվյալներ չունի կասկածյալի ու նրա գործողությունների դրդապատճառների վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular