ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում նախատեսում են սահմանափակել հյուրանոցներում ծխելը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում ծխելու դեմ պայքարի շրջանակներում կխստացնեն հակածխախոտային նորմատիվները զբոսաշրջիկների տեղակայման վայրերում, հայտնում է «ԱՏՈՌ»–ը։

Թուրքիայի իշխող կուսակցությունը մշակել է նոր օրինագիծ, որով ձեռնարկությունները, որոնք մատուցում են բնակության ծառայություններ (հյուրանոցներ, հոսթելներ, հյուրատներ, պանսիոնատներ) պարտավորվում են կրճատել այն համարների ընդհանուր մասնաբաժինը, որտեղ թույլատրվում է ծխել՝ հասցնելով դրանք ընդհանուրի մինչեւ 30 տոկոսը։

Փաստաթուղթը կդրվի թուրքական պատգամավորների հաստատմանը աշնանը։ Եթե օրենքն ընդունվի, նոր պահանջները ուժի մեջ կմտնեն 2019 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular