ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրաստիճան բրիտանացիների մասնակցությամբ Եղեռնի զոհերի հիշատակի պատարագ. ՀՀ նախագահը պատմեց դեսպան եղած տարիների իրադարձություններից մեկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահին հարցեր ուղղած, լրագրությամբ հետաքրքրվող բազմաթիվ սաների թվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստը՝ Շուշան Փաշինյանը: Վերջինս հետաքրքրվեց՝  Մեծ Բրիտանիայում որպես դեսպան Արմեն Սարգսյանը ի՞նչ հաջողություններ է ունեցել իր գործունեության մեջ:

«Կարծում եմ՝ սխալ կլինի, եթե ես գնահատական տամ իմ աշխատանքին: Սակայն երկար տարիների իմ աշխատանքից առանձին դրվագներ կարող եմ հիշել»,-նշեց նախագահն ու հիշեց՝ պատմական իրադարձություններից մեկը:

2015-ին Եղեռնի 100-ամյակի օրը  հաջողվել է մեծ արարողություն անցկացնել անգլիական թիվ մեկ եկեղեցում՝ խորհրդարանի առջև գտնվող հսկա տաճարում: Այնտեղ են թաղված մեծանուն բրիտանացիներ: «Այն փաստորեն բրիտանական քաղաքականության սիրտն էր: Եվ 2015-ին մենք պատարագ ունեցանք՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Եղեռնի ճանաչման տարբեր ձևեր կան, երբ ԱԺ-ն քվեարկում և ճանաչում է, կամ երբ տվյալ երկրի նախագահն իր ճառում օգտագործում է  այդ բառը: Բայց կա նաև այլ ձև, որը մենք արեցինք Մեծ Բրիտանիայում՝ մեծ պատարագ, որին ներկա էին պետական ծառայության մեծ թվով մարդիկ՝ մոտ 3000: Ներկա էր արքայազն Չարլզը, դիվանագիտական կորպուսը: Եվ ես լինելով դեսպան՝ հրավիրեցի նույնիսկ Թուրքիայի դեսպանին: Մինչ վերջին օրն ինձ խոսք տվեց, որ կգա, բայց չեկավ: Այդ երևույթը Հայոց Եղեռնի ճանաչման մեծ գործողություն էր»,-ասաց նա ու հավելեց՝ բարձրաստիճան բրիտանացիները ներկա էին մի պատարագի, որտեղ հիշվեց հայկական Եղեռնը:

Դեսպան լինելու տարիներին այդ օրը հիշարժան է եղել ՀՀ նախագահի համար, իսկ թե ինչպիսի հաջողությունների է հասել, դժվարացավ ասել ու թողեց մարդկանց հայեցողությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular