ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կարեւորել Է ՌԴ-ի հետ համագործակցությունը Իդլիբի իրադրությունը կարգավորելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իդլիբում կառավարական ուժերի գործողությունը կարող Է հանգեցնել հումանիտար աղետի եւ հարեւան Թուրքիա փախստականների նոր ալիքի: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 4-ին հայտնել Է Sabah թերթը, լրագրողներին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այնտեղ (Իդլիբում) մոտավորապես 3,5 մլն մարդ Է գտնվում, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը: Բայց եթե հրթիռներն սկսեն ընկնել այդ տարածքում, լուրջ արյունահեղություն կլինի, Թուրքիա կհորդի փախստականների նոր հոսքը»,- ասել Է նա: Թուրքիայի ղեկավարը հավելել Է, որ «Ռուսաստանի եւ Իրանի հետ Թուրքայի համագործակցությունը թույլ տվեց Իդլիբում խուսափել աղետից», եւ «Ռուսաստանի հետ փոխգործակցությունն այժմ շատ կարեւոր Է»: Բացի այդ, Թուրքիայի նախագահը դրական արդյունքներ Է ակնկալում սեպտեմբերի 7-ին Թեհրանում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովից: «Հուսով ենք, որ Թեհրանի գագաթնաժողովը կբերի Ասադի ռեժիմի ուժերի ագրեսիայի արգելափակմանը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular