ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայի վարչապետը կոչ է արել Կատալոնիայի ղեկավարին՝ երկխոսել անկախության հակառակորդների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ Է արել Կատալոնիայի Ժեներալիտետի (տարածաշրջանային կառավարության) ղեկավար Կիմ Տոռային՝ երկխոսություն սկսել նրանց հետ, ովքեր դեմ են արտահայտվում Կատալոնիայի անկախությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Pais թերթը:

«Կատալոնիայի կառավարությունը պետք Է լայն երկխոսություն նախաձեռնի կատալոնացիների շրջանում, քանի որ Տոռայի առաջարկությունը բավարարում Է միայն կատալոնացիների կեսին»,-հայտարարել Է Սանչեսը, որն այժմ այցով գտնվում Է Շվեդիայում:

Ավելի վաղ Տոռան կոչ Է արել նոր հանրաքվե անցկացնել Կատալոնիայի կարգավիճակի շուրջ, ինչպես նաեւ բաց պահել Մադրիդի հետ հաղորդակցվելու ուղիները:

Անցած տարվա հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել Է անկախության հանրաքվե: Իսպանիայի Սահմանադրական դատարանը քվեարկությունը ճանաչել Է Սահմանադրությանը չհամապատասխանող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular