ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության պաշտոնյան ԱԱԾ գրություն է ուղարկել «Սասնա ծռեր» խմբի անդամի վերաբերյալ. Արայիկ Պապիկյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի կալանքի դեմ որոշման բողոքի քննությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը բողոքը մերժելու ոչ մի հիմք չի տեսնում:

«Փաստորեն մենք արդեն երկրորդ մերժումն ունեցանք Վերաքննիչ դատարանի կողմից՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Որոշումը ամբողջությամբ չեմ կարդացել, բայց հաշվի առնելով, որ կալանքի համար հիմք էր ծառայել ընդամենը ոստիկանության մի պաշտոնյայի գրություն, այդ հիմքով դիտարկեցին հիմնավոր կասկածի արտահայտություն ու որոշեցին, որ Աշոտ Պետրոսյանը պետք է շարունակի կալանքի մեջ մնալ»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Նա մերկապարանոց հայտարարություն համարեց այն հիմնավորումները, թե իբր Աշոտ Պետրոսյանը պետք է մնա կալանքի տակ, որ փախուստի չդիմի:

Թե ոստիկանության որ պաշտոնյան է դիմել ԱԱԾ Աշոտ Պետրոսյանին կալանքի տակ պահելու գրությամբ ու գրությունում ինչ հիմնավորումներ կային, փաստաբանը չասաց՝ բացատրելով, որ նախաքննության գաղտնիքներ են: Արայիկ Պապիկյանը Վերաքննիչի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular