ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը եւ Իսրայելը տեղեկատվական պատերազմ են սանձազերծել Իրանի դեմ. Խամենեի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները տեղեկատվական պատերազմ են սանձազերծել, որպեսզի վարկաբեկեն Իրանի իշխանությանը սեփական ժողովրդի աչքում: Այս կարծիքը սեպտեմբերի 6-ին հայտնել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները եւ մեզ հարեւան երկրներում նրանց գործակիցները հատուկ ստորաբաժանում են ստեղծել, որպեսզի տեղեկատվական պատերազմ վարեն: Նրանց նպատակը տեղեկատվական տարածությունը քարոզչությամբ լցնելն Է եւ Իրանի հանրային կարծիքի վրա ներգործելը»,- Խամենեիի խոսքը մեջբերում Է ILNA գործակալությունը: Իրանի ղեկավարը հավելել Է, որ «ԱՄՆ-ը եւ Իսրայելն այդ կերպ ցանկանում են ժողովրդին անվստահություն ներշնչել վաղվա օրվա նկատմամբ, բնակչության աչքում վարկաբեկել պետական ինստիտուտները եւ ուռճացնել տնտեսական խնդիրների վերաբերյալ մարդկանց պատկերացումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular