Ընտրում ենք բույրն՝ ըստ կենդանակերպի նշանի
ՖՈՏՈԱսում են, որ կենդանակերպի նշանն ազդում է բնավորության վրա։ Մենք ուսումնասիրեցինք աստղերն ու ընտրեցինք լավագույն բույրերը՝ հարմարեցնելով քո ծննդյան ամսաթվին։
Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը)
Հայտնի են իրենց խառնվածքով, կամային որակներով և կրքոտ բնավորությամբ։ Նրանց հարմար է հագեցած կոմպոզիցիան՝ նոտաների հազվագյուտ անսամբլով։ Օրինակ՝ My Red պարֆյումերային ջուրը՝ կարմիր հասմիկի զգացմունքային ակորդով։
Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 20-ը)
Կենդանակերպի նշաններին ամենահամառն են ու ամենանվիրվածը, Ցուլերը շռայլ են և կամեցող, ինչի շնորհիվ էլ շատ վստահելի և սիրելի ընկերներ են։ Նրանց պես գեղեցկության զգացմունքային գնահատողներին հարմար է Amber Elixir պարֆյումերային ջուրը՝ վանիլի, սև հաղարջի, հելիոտրոպի և սանտալենու ծառի տաք նոտաներով։
Երկվորյակներ (մայիսի 211-ից հունիսի 20-ը)
Կենդանակերպի նշաններից ամենաանկանխատեսելին։ Սակայն նրա փոփոխական բնավորությունը նաև նշանակում է հարմարվելու լավ ունակություն, կրքոտ բնավորություն և խառնվածք։ Երկվորյակները՝ որպես կենդանակերպի օդի նշանի ներկայացուցիչ և խաղային բնավորության տեր, հարմար կլինեն կենսուրախ բույրերը։ Happydisiac Woman հարդարաջուրն թարմ ելակի, հյութեղ տանձի և բուրավետ հասմիկի վառ նոտաներով ստեղծված են հենց իրենց համար։
Խեցգետին (հունիսի 21-ից հուլիսի 22-ը)
Լուսնի կողմից կառավարվող խեցգետինները շատ կապված են տան հետ։ Նրանց անհրաժեշտ է ժամանակ սեփական անձի համար, սակայն դրա հետ մեկտեղ նրանք համարվում են ամենանվիրված ընկերները, որոնք միշտ կօգնեն թե՛ խորհրդով, թե՛ գործով։ Խեցգետիններին հարմար են նուրբ և հանգիստ նոտաներ, օրինակ՝ Tenderly Promise հարդարաջուրը, որի կոնտրոնական նոտան թագավորական սպիտակ շուշանն է՝ մաքրության և անարատության ավանդական խորհրդանիշը։
Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)
Ինքնավստահ, վճռականորեն գործող և ընդհարումներից չվախեցող Առյուծները էությամբ Առաջնորդ են, սակայն այս որակների ներքո թաքնվում է շռայլ և սիրող սիրտը։ Ո՞ր բույրն է Առյուծներին հարմար։ Իհարկե, իլանգ-իլանգի նոտաներով զգացմունքային Possess-ը։
Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 21-ը)
Կույսերը պերֆեկցիոնիստ են։ Հետաքրքրասեր անձնավորություններ, վերլուծող մտածելակերպով և դիտող։ Խորաթափանց Կույսերը միշտ ուրախ են օգնել։ Կուսյերի բնավորությունը հիշեցնում է My Naked Truthհարդարաջուրը՝ նույնքան թեթև և նրբագեղ, ինչպես ինքը՝ կանացիությունը։
Կշեռքներ (սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 23-ը)
Իզուր չէ, որ այս նշանն ունի նժարի պատկեր։ Հավասարակշռված, նուրբ և բնությունը սիրող Կշեռքներն ունեն ռոմանտիկ բնավորություն (շնորհիվ Վեներայի ազդեցության) և գեղեցկությունը փնտրում են ամենուր, ինչ անում են։ Սկանդինավյան անտառի ծաղիկների նոտաներով Elvieհարդարաջուրը մարմնավորում է մաքրություն ու կուսական բնությունը՝ նույնքան ներդաշնակ, ինչպես և այս նշանի ներկայացուցիչներինը։
Աղեղնավոր (նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 21-ը)
Աղեղնավորների արկածների հակվածությունը և նրանց էներգիայով լի բնավորությունն, անկասկած, արժանի է յուրահատուկ բույրի։ Այնպիսին, ինչպիսին Voyager Woman բույրն է՝ ֆեյխոյաի և թարմ կանաչի նոտաներով։ Աղեղնավորները եռանդով լի օպտիմիստներ են, որոնք արկածների սիրահար են։ Յուպիտերի կանչին հետևող Աղեղնավորները երբեմն կարող են թվալ անտակտ, սակայն ինչպես հատուկ է փորձառու ճամփորդներին, լի են կյանքով, անվախ են և թեթև՝ ինչպես սարերի քամին։
Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 19-ից)
Այծեղջյուրները ավանդույթների կողմնակից են: Ինչպես հողի մյուս նշանները, հաստատուն կանգնած են ոտքերի վրա, անկախ են և անզուսպ՝ ուրիշի կարծիքի նկատմամբ։ Արևի ջերմությամբ տաքացած նարնջի ծաղիկների, պաչուլիի և սպիտակ հասմիկի նոտաներով Giordani Gold պարֆյումերային ջրի բույրը դուր կգա այս ինքնավստահ անհատներին։