ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի սենատորն առաջարկել Է Սպիտակ տան աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը (հանրապեստական Քենտուկիի նահանգից) սեպտեմբերի 6-ին առաջարկել Է Սպիտակ տան աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով, որպեսզի հայտնի դառնա ամերկացի այն պաշտոնյայի անունը, որը դարձել Է The New York Times թերթում հրապարակված անանուն հոդվածի հեղինակը, որում խոսվում Է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների փաստական սաբոտաժի մասին նրա իսկ վարչակազմի մի մասի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա կարող Է շատ վտանգավոր լինել, եթե մարդը ԶԼՄ-ների հետ շփվելիս բացահայտում Է ազգային անվտանգությունը շոշափող գաղտնիքներ»,- նշել Է սենատորը: CNN-ի տվյալներով՝ գրեթե երկու տասնյակ բարձրաստիճան պաշտոնատարներ, ներառյալ փոխնախագահ Մայքլ Փենսը, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, ժխտել են են իրենց մասնակցությունը անանուն հրապարակմանը: The New York Times-ը սեպտեմբերի 5-ին հրապարակել Էր անանուն հեղինակի «Ես դիմադրության մաս եմ կազմում Թրամփի վարչակազմի ներսում» վերտառությամբ նյութը:

Հեղինակը, իրեն ներկայացնվելով որպես Սպտակ տան «բարձրաստիճան աշխատակից», հայտնել Է վարչակազմում մի խումբ պաշտոնյաների գոյության մասին, որոնք հակազդում են նախագահի քաղաքականությանը: «Թրամփի վարչակազմի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ջանադրաբար աշխատում են, որպեսզի ներսից վիժեցնեն նրա կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մի մասը, ինչպես նաեւ խոչընդոտեն նրա վատագույն հակումների դրսեւորմանը»,- գրել Է անանուն հեղինակը, Հրապարակման կապակցությամբ թերթի խիստ քննադատությամբ հանդես Է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ հրատարակությունից պահանջելով ներողություն խնդրել նախագահից:

Նրա խոսքով՝ հրապարակումը դարձել Է «լիբերալ ԶԼՄ-ների այն համաձայնեցված գործողությունների եւս մեկ վկայությունը, որոնք ուղղված են նախագահի վարկաբեկմանը»: Սանդերսն ասել Է, որ Սպիտակ տանը «հիասթափված են հրապարակման վերաբերյալ թերթի որոշումից», ինչը ցույց Է տալիս՝ «որքան խորն Է ընկել այդ այսպես կոչված «հեղինակավոր հրատարակությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular