5 երազ, որ խոսում են սպասվելիք հարստության մասին
ՖՈՏՈԱյս երազները խոսում են սպասվող շահույթի մասին:
Հղիություն
Եթե իրական կյանքում հղի չեք և երազում ձեզ տեսնում եք այդ կարգավիճակով, սպասեք հարստության: Կարևոր են նաև դետալները. եթե հղի եք և շոյում եք ձեր փորը, սպասվում է փոքրիկ գումար, իսկ եթե զգում եք, որ հղիության վերջին ամիսներն են, սպասեք մեծ եկամուտի:
Տուփ
Երազում տուփ տեսնելը խոսում է ֆինանսական վիճակի մոտալուտ բարելավման մասին: Դատարկ տուփը նշանակում է, որ շուտով կունենաք եկամուտը ավելացնելու հնարավորություն: Եթե այն լցված է գումարով, դուք կհարստանաք՝ առանց առանձնապես ջանք գործադրելու: Պատռված տուփը խոսում է ֆինանսական դժվարությունների մասին:
Մուշտակ
Հին ժամանակներից սա հարստության, շքեղության նշան է: Երազում մուշտակ տեսնողները կարող են սպասել մեծ գումարների:
Ձուկ
Երազում ձուկ բռնելը լավ նշան է: Երազի տարբեր դետալներ ունեն տարբեր նշանակություն, սակայն բոլորն էլ կապված են մեծ հարստության հետ:
Թռչուններ
Մեկնաբանների մեծ մասը պնդում է, որ երազում թռչուն տեսնելը խոսում է նոր եկամտի, ֆինանսական գործերում հաջողությունների մասին: