ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 10-ից 14-ը  պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular