ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատալոնիայում առանց վարորդի երթևեկող ավտոբուս են գործարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կատալոնական իշխանությունները նոր ավտոբուս են շահագործման հանձնել, որն ուղևորիներին փոխադրում է առանց վարորդի:

Ինչպես հայտնում է Euromag-ը, ինքնագնաց ավտոբուսի փորձարկումները կանցկացվեն մի քանի քաղաքում, որոնցից առաջինը Սան Կուգատ դել Վալյեսն է:

Հաղորդվում է, որ այս ամիս ավելի ուշ, ինչպես նաև հոկտեմբերին ավտոբուսը փորձարկման շրջանակներում կանցնի Տարասա, Սաբադել, Ժիրոնա, Ռեուս, Էլ-Վենդրել, Մարտորել և Վիկ քաղաքներով:

Ավտոբուսը, որ ստացել է Èrica անվանումը, նախատեսված է 12 մարդ տեղափոխելու համար և աշխատում է էլեկտրաէներգիայով:

Այն հարմարեցված է նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular