ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ սահմանված առևտրային էմբարգոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կուբայի նկատմամբ 1962-ին սահմանված առևտրային էմբարգոն մեկ տարով երկարաձգելու մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Հրամանագրի համաձայն՝ դա դեռ բխում է ԱՄՆ ազգային շահերից: Էմբարգոյի գործունեության նախկին ժամկետը պետք է ավարտվի 2018-ի սեպտեմբերի 14-ին:

ԱՄՆ-ն և Կուբան 2014-ի վերջին հայտարարել են հարաբերությունների աստիճանական կարգավորման մեկնարկի մասին: 2015-ի հուլիսին երկրները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Արդյունքում կողմերը մի շարք երկկողմ համաձայնագրեր են ստորագրել, թեև ԱՄՆ Կոնգրեսի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված առևատրային էմբարգոն այդպես էլ չի չեղարկվել: 

2017-ի հունիսին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր իր նախորդի կողմից Հավանայի հետ հարաբերությունների կարգավորման «սխալ» քաղաքականությունը չեղարկելու մասին:

 

Սպիտակ տնից հայտարարեցին, որ ԱՄՆ-ն պահպանում է Կուբայի դեմ առկա էմբարգոն և դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների՝ դրանք չեղարկելու վերաբերյալ կոչերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular