ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը Նյու Յորքի ցուցադրությանը բեմ է բարձրացել հղիության 5-րդ ամսում (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Ամերիկուհի սուպերմոդել Լիլի Օլդրիջը, գտնվելով հղիության հինգերորդ ամսում, բեմ է բարձրացել Նյու Յորքում անցկացվող նորաձևության շաբաթվա շրջանակներում:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, դա տեղի է ունեցել Brandon Maxwell-ի ցուցադրության ժամանակ, որին մասնակցում էին Victoria’s Secret-ի «հրեշտակները»: Համապատասխան լուսանկարները ամերիկուհին հրապարակել է Instagram-ի իր էջում:

Օլդրիջը բեմ է բարձրացել կարմիր գրկող զգեստով, որն ընդգծել է նրա կազմվածքը: Մոդելը չի հրաժարվել նաև մոդելային բնագավառի պարտադիր աքսեսուարից՝ բարձրակրունկ կոշիկներից:

Ամերիկուհին նշել է, որ կուլիսներից այն կողմ բոլորը ցանկանում էին ձեռք տալ իր փորին: Օլդրիջը գրել է նաև, որ հպարտ է, որ մասնակցել է ցուցադրությանը՝ լինելով 5 ամսական հղի վիճակում:

 





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular