ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվել՝ ներգաղթյալների հետ կռվի ժամանակ տեղի բնակչի մահվան պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի արևելյան Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Քոթեն քաղաքում, որտեղ ավելի վաղ աֆղանցիների հետ ծեծկռտուքի ժամանակ մահացել էր տեղի երիտասարդ բնակիչներից մեկը, բողոքի ցույցեր են տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, փողոց են դուրս եկել ինչպես ազգայնական խմբերի ներկայացուցիչներն, այնպես էլ նրանց դիմակայող ձախ արմատականները: Ոստիկանական ջոկատները հերթապահում էին փողոցներում՝ կանխելու համար նրանց միջև բախումները: Քոթենի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել մնալ տներում:

Մարդկանց՝ փողոց դուրս գալու պատճառը 22-ամյա գերմանացու մահվան մասին լուրն է եղել. վերջինս մահացել էր Աֆղանստանից ժամանակ ներգաղթյալների հետ ծեծկռտուժի ժամանակ: Նա գանգուղեղային վնասվածք էր ստացել, սակայն մահվան բուն պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են դարձել:

Ինչպես նշվում է, կռվի մասին հայտնի է միայն այն, որ երիտասարդը միջամտել է հղի կնոջ և 3 աֆղանցու միջև ծագած հակամարտությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular