ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապը ներողություն է խնդրել նախկին մարմնավաճառներից, պատճառն ապշեցուցիչ է պարզապես...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Օգոստոսի 12-ին երեկոյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Հռոմի պապ Հովհաննես 22-րդի մայրաքաղաքային կաթոլիկ համայնք, որտեղ հանդիպել է այնտեղ ապրող 20 նախկին մարմնավաճառների հետ։

Ինչպես պարզվել է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գնացել է այնտեղ, որպեսզի ներողություն խնդրի կանանցից, ովքեր ինքնակամ թողել են իրենց մեղսավոր աշխատանքը։

«Ես ներողություն եմ խնդրում ձեզնից այն մարդկանց համար, ովքեր ժամանակին ձեզ տանջել են ու ստիպել են տառապեք»,-ասել է Հռոմի պապը։ Նա նաև ասել է, որ ներողություն է խնդրում կաթոլիկ հավատացյալների փոխարեն, ովքեր շահագործել են այդ կանանց։

Հռոմի պապի այցը կայացել է «Բարեգործական ուրբաթ» նախաձեռնության շրջանակներում։ Հռոմի պապը ուշադիր լսել է կանանց տխուր պատմությունը և մաղթել է նախկին մարմնավաճառներին ապրել հուսով և ուրախությամբ։

Նշենք, որ Հռոմի պապ Հովհաննես 22-րդի մայրաքաղաքային կաթոլիկ համայնքում ապրում են ինչպես իտալուհի մարմնավաճառներ, այնպես էլ մարմնավաճառներ Ուկրաինայից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալբանիայից և Թունիսից, որոնց բռնի կերպով ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular