ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանությունների հետ որևէ համագործակցություն․ Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության թեմայով Թեհրանում տեղի ունեցած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանությունների հետ որևէ համագործակցություն։

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Էրդողանը նաև խուսափել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես կվարվի Թուրքիան, եթե Սիրիայում նոր նախագահական ընտրությունների ժամանակ կրկին հաղթի գործող նախագահ Բաշար ալ Ասադը։

«Մենք այստեղ Ասադի մասին չենք խոսում։ Կարևոր է այս պահին օգտագործել սիրիացի ժողովրդի ամբողջ ներուժն ընտրություններում․ Սիրիայում գտնվողները, դրսում եղածները, ինչպես է ձևավորվելու այդ համակարգը՝ պետք է դա տեսնենք», - ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Ասադի ռեժիմի դաշնակիցը հանդիսացող Իրանին ու Ռուսաստանին իրենք հայտնել են, որ Իդլիբում գտնվող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը հարվածելու պատրվակով Իդլիբի խաղաղ բնակչության վրա հարձակումներն անընդունելի են։

«Դա կլինի մարդկային մեծ դրամա և ներգաղթյալների նոր հոսքի պատճառ։ Թուրքիան չպետք է վճարի դրա գինը», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ Հալեպից ու Արևելյան Ղուտայից դուրս եկած զինված գրոհայիններն այժմ մեծ մասամբ գտնվում են հենց Իդլիբում, և նրանք նույնպես կարող են հատել Թուրքիայի սահմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular