ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժամարտիկ կինը տեղաշարժել է Մի-8 ուղղաթիռը. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Ուժային եռամարտից սպորտի վարպետ Օքսանա Կոշալեւան Տյումենում UTair ավիաշոուին տեղաշարժել է Մի-8 ուղղաթիռը, որը 8,6 տ է կշռում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:

«Օքսանային հաջողվել է տեղաշարժել 8,6 տ կշռող Մի-8 ուղղաթիռը: Մարզուհին գոհ է, այս պահին նա հանգստանում է», — հայտնել են մամուլի ծառայությունից: Իրկուտսկի բնակչուհին ի սկզբանե նախատեսել էր 20 տոննայանոց ուղեւորատար ինքնաթիռ տեղաշարժել, բայց ավիաընկերության ղեկավարությունը մարզուհուն ավելի հարմար տարբերակ է առաջարկել:

Կոշելեւայի թիկունքում այլ ձեռքբերումներ եւս կան: 2015-ին նա տեղաշարժել է 17 տոննայանոց տրամվայը, դրանից մեկ տարի առաջ` 16,5 տոննայանոց ԿամԱԶ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular