ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սալվադորի նախկին նախագահին տասը տարվա բանտարկության դատապարտեցին կոռուպցիայի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սալվադորում դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային, որը նախագահել Է 2004-2009 թվականներին, տասը տարվա բանտարկության Է դատապարտել պետական բյուջեից 300 հազար դոլար վատնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Սալվադորի գլխավոր դատախազությունը:

«Նախկին նախագահ Անտոնիո Սական 10 տարվա բանտարկության Է դատապարվել հափշտակությունների, փողերի ու ակտիվների լվացման հետ կապված հանցագործությունների համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում Է, որ համանման պատժաժամկետ Է ստացել նաեւ նախագահի նախկին անձնական քարտուղարը, պակաս պատժաժամկետների են դատապարտվել նաեւ Սակայի օրոք գործող կառավարության երկու նախկին նախարարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular