ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է փոխվում հեղափոխության օրակարգը. բացարձակ մեծամասնության վտանգը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզ այս ընտրություններում ուղղակի հաղթանակ չէ, որ անհրաժեշտ է, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամասնությամբ հաղթանակ, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլ յացիա»: Սա Նիկոլ Փաշինյանի՝ Դավիթաշեն համայնքում ավագանու ընտրության քարոզարշավային հանրահավաքի ելույթից մի հատված է: Նշված տողերին նախորդել էին նրա խոսքերն այն մասին, որ Հայկ Մարությանը ճիշտ էր՝ կան սև ու սպիտակ ուժեր, և ավագանու ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության պայքար է: Փաշինյանը նաև թափանցիկ ակնարկներ արեց՝ մատնանշելով իր որոշ կողմնակիցների ու կոալիցիոն համարվող գործընկերների, որոնք, ըստ Փաշինյանի, այժմ բանակցությունների մեջ են հակահեղափոխական ուժերի հետ:

Հասկանալի է, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրության հրապարակումը համացանցում արժանանալու էր իշխանության և անձամբ Փաշինյանի կոշտ արձագանքին: Քարոզարշավային հանրահավաքը դարձավ այդ արձագանքի հարթակը: 

Հանրահավաքում հնչեցված այս մտքերը, որքան էլ ունենան հասկանալի դրդապատճառներ, ամեն դեպքում մի շարք խնդրահարույց հարցերի տեղիք են տալիս: Նախ՝ պարզվում է, որ իշխանությունը հակահեղափոխական և սև ուժեր համարում է ոչ միայն նախկին իշխանությանը, որոնք ֆորմալ առումով այս ընտրություններին չեն մասնակցում, այլ այն մյուս բոլոր ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին: Երկրորդ և ամենակարևորը՝ հեղափոխության առաջնային օրակարգերից մեկը՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը նոր ընտրական օրենսգրքով, փաստացի մղվում է երկրորդ պլան, իսկ առաջին պլան է գալիս ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular