ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տագնապը որպես իշխանության արձագանք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնական է, որ իշխանության համար հայտնի ձայնագրությունը մարտահրավեր է թե՛ երկրի անվտանգության առումով, թե՛ ներքաղաքական եղած իրողությունների: Իհարկե, Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ նման սկանդալներ են տեղի ունենում: Խնդիրը, սակայն, ոչ թե բուն սկանդալն է, բուն ձայնագրությունը, դրա բովանդակությունը կամ էլ մրցակիցների պոտենցիալ հրճվանքը այդ ձայնագրության հրապարակման առիթով: Խնդիրն այն է, թե ինչպես է համակարգը, այս դեպքում իշխանությունը՝ որպես պետության գործառույթներն իրացնող մարմին, արձագանքում այս սկանդալին: Որևէ պետություն, նույնիսկ ամենաուժեղ պետությունն ապահովագրված չէ նման սկանդալներից, որոնք կարող են հրահրվել թե՛ ներսից, թե՛ դրսից: Կարող ենք մի շարք օրինակներ բերել, որոնք հայտնի են հանրությանը: Սակայն կարևորն այստեղ ընկալելն է, որ արդյունավետ պետությունը անարդյունավետ պետությունից տարբերվում է ոչ թե նման սկանդալների բացակայությամբ, այլ տվյալ պետության, վերջինիս իշխանությունների ու ուժային կառույցների արձագանքով: Ցավոք, թե՛ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսը, թե՛ Փաշինյանի ելույթը ավագանու ընտրության քարոզարշավի հանրահավաքում մտայնության տեղիք են տալիս, որ արձագանքը բավական հագեցած է տագնապներով ու վախերով, սպառնալիքներով ու հակահեղափոխության մասին հերթական շահարկումներով: Ողջունելի է, որ նախկինի նման չի որդեգրվում ջայլամային քաղաքականություն և սկանդալի դերակատարներն անմիջապես ասուլիս են հրավիրում, բայց նույն ոգևորությամբ հնարավոր չէ ողջունել այն փաստը, որ նույն ասուլիսի ժամանակ հնչում են ոչ թե կոնկրետ դեպքի առիթով պարզաբանումներ, այլ հակահեղափոխության մասին շահարկումներ: Իսկ որ ամենակարևորն է, անհասկանալի ու նաև վտանգներով լի է ռեյդերի անցկացման ուղիղ հրամանը հանրահավաքից: Վտանգն այս դեպքում վերաբերում է ոչ միայն քաղաքական քաոսի պոտենցիալ ունեցող իրավիճակին, այլև իշխանության կողմից հայտնի դեպքին ի պատասխան ամբողջ զինանոցը ի ցույց դնելուն և քաոտիկ տեռորի վտանգին: Ստացվում է, որ տեղի է ունեցել դավադրություն ներսի կամ դրսի ինչ–որ դերակատարների կողմից, իսկ իշխանությունը սրան հակադրում է իր ամբողջ զինանոցը: Հարց է ծագում՝ հաջորդ նմանօրինակ դեպքում ինչ զինանոցով է պատասխանելու իշխանությունը, գուցե «սամասուդի» կոչերո՞վ, ինչի ակնարկն արդեն արվեց նույն այդ հանրահավաքում: 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular