ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորը վաճառել է մեքենան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017թ. տարեկան հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ դատավորը 2017թ. հայտարարագրել   է « T O Y O T A L A N D CRUISER GXR V6 4.5» մակնիշի ավտոմեքենա: 

Տարեվերջին, սակայն, շարժական գույքն առկա չի եղել: Այն օտարվել է 3 500 000 ՀՀ դրամով:

Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2017թ. կազմել են 6 000 000 ՀՀ դրամ:

Իսկ եկամուտը կազմել է 6 720 844 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Հովհաննես Ղազարյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2013 թվականից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular