ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են, վիրավորների թիվը՝ ավելացել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունիս–հուլիս ամիսներին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 86–ով: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից՝ ի պատասխան «Փաստ» օրաթերթի գրավոր հարցման: Հաշվի առնելով ՃԵԿ խախտումների տուգանքների որոշակի մեղմացումները, ինչպես նաև անցած տարիների կուտակված տույժ– տուգանքների համաներումը, հետաքրքիր էր հասկանալ, թե դրանք ինչ հետևանք են թողել, որքանով են մեր վարորդներն ընդառաջ գնացել ոստիկանության քայլին և արդյո՞ք առավել կարգապահ են դարձել: Անզեն աչքով էլ նկատելի է, որ՝ ոչ: Իսկ պաշտոնական թվերը դա առավել ևս հաստատում են: Ի դեպ, վթարների քանակը էապես ավելացել է հուլիսին: Եթե հունիսին վթարները 2017թ. հունիսի համեմատ ավելացել են 17–ով (349՝ 332–ի դիմաց), ապա հուլիսին՝ 2017թ. հուլիսի համեմատ՝ 69–ով (421՝ 353–ի դիմաց): Բարեբախտաբար, այս տարվա հունիս–հուլիս ամիսներին ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը չի ավելացել. թե՛ անցած, թե՛ այս տարվա նույն երկու ամիսներին այդ թիվը եղել է 60, ինչը, միևնույն է, մնում է մտահոգիչ ցուցանիշ: Ցավոք, էապես ավելացել է վիրավորների թիվը: Եթե 2017 թվականի հունիս–հուլիս ամիսներին ՃՏՊ–երի հետևանքով վիրավորների թիվը եղել է 976, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1131: Այսինքն, վիրավորների թիվն աճել է 155–ով: Ի դեպ, այս դեպքում ևս աճը զգալի է եղել հատկապես հուլիսին (հունիսին վիրավորների թիվն ավելացել է 60–ով, հուլիսին՝ 95–ով):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular