ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի վերականգնմանը մասնակցությունը կախված Է հակամարտության քաղաքական լուծումից. ԳԴՀ-ի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան պատրաստ Է Սիրիայի վերականգնմանը մասնակցել որոշակի պայմաններով, բայց այդ մասին խոսք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը: Այս դիրքորոշումը հայտնել Է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 14-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե գտնվի քաղաքական լուծում, որն արդյունքում կբերի ազատ ընտրությունների, ապա մենք պատրաստ կլինենք պատասխանատվություն ստանձնել վերականգնման հարցում»,-ասել Է Մաասը: Նրա կարծիքով՝ «ո՛չ ռուսները, ո՛չ իրանցիները, ո՛չ թուրքերը միայնակ չեն կարողանա գլուխ հանել դրանից»:

Միաժամանակ Մաասն ընդգծել Է, որ Գերմանիայի կառավարությունը չի կարող պատկերացնել այնպիսի լուծում, որը կնախատեսեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության գլուխ մնալը երկարաժամկետ հեռանկարում: Սակայն նախարարը Ասադի պարտադիր հեռանալը չի նշել որպես Սիրիայի վերականգնմանը ԳԴՀ-ի մասնակցության պայման: «Վերջնական որոշումը տրամադրվելու Է բոլոր սիրիացիներին, այդ թվում նրանց, ովքեր փախել են երկրից եւ ցանկանում են ետ վերադառնալ»,-ասել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular