ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը քիչ առաջ մահացավ (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է:

Ինչպես հայտնի է, բժիշկները երկար ժամանակ պայքարում էին նրա կյանքի համար, ցավոք, փրկել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ընդամենը երեկ էր զրուցել ավագ ենթասպայի կնոջ հետ, ով հայտնել էր, որ ընտանիքով Երևանում են ապրում` վարձակալությամբ: Մեկ անչափահաս երեխա ունեն: Բժշկուհի Անահիտ Հախեյանը հայտնել էր, որ Գագիկ Մկրտչյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular