ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունից զոհվածների թիվը հասել Է 65-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Rappler պորտալը՝ վկայակոչելով ազգային ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զոհվել Է 59 մարդ, եւս 16-ն անհայտ կորած են համարվում:

«Մանգհուտ» թայֆունից զոհվածների թիվը սեպտեմբերի 17-ին ավելացել Է մինչեւ 65, նրանցից 54-ը մահացել են Կորդիլիերյան վարչական տարածաշրջանում»,- ասված Է պորտալի հաղորդագրության մեջ: Այն նաեւ հայտնել Է, որ 43 մարդ անհայտ կորել Է, 64 հոգի վերքեր են ստացել:

«Մանգհուտ» հզոր թայֆունը Ֆիլիպինների հյուսիսարեւելյան ափեր Է հասել սեպտեմբերի 14-ի երեկոյան: Իշխանությունների տվյալներով՝ թայֆունը խնդիրներ Է ստեղծել տարածաշրջանում ապրող ավելի քան 250 հազար մարդու համար, նրանց մոտավորապես կեսն ուղարկվել Է տարհանման կենտրոններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular