ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Պուտինի հետ դրական երկխոսություն Է ակնկալում Սիրիայի շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ Իդլիբի իրադրության կարգավորում գտնվի Ռուսաստանի եւ կոալիցիայի հետ համատեղ, եւ դրական երկխոսություն Է ակնկալում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը, Էրդողանն օդանավում հայտարարել Է լրագրողներին, որոնք նրան ուղեկցում Էին Ադրբեջան ուղեւորության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«( Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների՝ Սիրիային նվիրված) Թեհրանի գագաթնաժողովի ժամանակ ես Պուտինին տեսա անհամեմատ ավելի դրական լույսով: Ցանկանում եմ, որ այսուհետեւ Էլ նրանք (ՌԴ-ն) նույնպիսի դրական մոտեցում ցուցաբերեն Իդլիբի իրադրության կարգավորման նկատմամբ»,- ասել Է նա: Էրդողանը հավելել Է, որ «անհրաժեշտ Է Իդլիբի խնդրի լուծում գտնել ՌԴ-ի եւ կոալիցիայի հետ համատեղ», որը գլխավորում Է ԱՄՆ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular