ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն սպառնացել է սակագներ սահմանել բոլոր այն երկրների համար, որոնք չեն ցանկանում առեւտուր անել ԱՄՆ-ի պայմաններով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստորեն աշխարհի բոլոր երկրներին դրել Է ուլտիմատիվ ընտրության առջեւ՝ Միացյալ Նահանգների հետ առեւտուր անել ամերիկյան պայմաններով կամ ԱՄՆ-ի կողմից ենթարկվել սակագնային պատժամիջոցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը սեպտեմբերի 17-ին գրել Է Twitter-ի իր Էջում:

Թրամփի կարծիքով՝ իր վարչակազմի կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը «ԱՄՆ-ի համար շատ ուժեղ բանակցային դիրքեր Է ապահովում», բայց իր երկիրն այդուամենայնիվ վնասներ Է կրում, ուստի եւ անհրաժեշտ Է, որ Վաշինգտոնը վճռական միջոցներ ձեռնարկի նրանց նկատմամբ, ովքեր համամիտ չեն արդարացի առեւտրի վերաբերյալ ամերիկյան պատկերացումներին: «Եթե մյուս պետությունները արդար գործարքներ չկնքեն մեզ հետ, նրանք կենթարկվեն «տարիֆիկացման»,- գրել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular