ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցիներն անվերապահ առաջատարներն են մնում Անթալիայում զբոսաշրջիկների թվով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանում արդեն Անթալիայում են գտնվել գրեթե 9,2 մլն օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչը կազմում Է ողջ 2017 թվականի ընթացքում միագումար տուրիստական թրաֆիկի 87 տոկոսը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Ռուսաստանցիներն անվերապահ առաջատարներն են Անթալիայում հանգստացողների թվաքանակով. նրանց բաժին Է ընկնում արտասահմանցի բոլոր զբոսաշրջիկների հոսքի 38,45 տոկոսը: Առաջին ութ ամսվա ընթացքում այս տարածաշրջանում հանգստացել են ՌԴ-ի 3 մլն 367 հազար 152 քաղաքացիներ: Սա 24,3 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:

Մեծ Է հավանականությունը, որ արդեն սեպտեմբերի արդյունքներով ռուսական շուկան կհասնի կամ նույնիսկ կգերազանցի ողջ 2017 թվականի ցուցանիշը (3,8 մլն զբոսաշրջիկ): 1,4 մլն զբոսաշրջիկների ցուցանիշով (նախորդ տարվա համեմատությամբ +30,2 տոկոս) Ռուսաստանին հաջորդում Է Գերմանիան, այնուհետեւ Ուկրաինան (537,7 հազար մարդ, -1,73 տոկոս): Անթալիայում զբոսաշրջիկների թվով առաջին հնգյակում նաեւ տեղ են գտել Մեծ Բրիտանիան (440 հազար, +69%) եւ Նիդեռլանդները (290 հազար, +47%), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular