ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին եւ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատեւ խաղաղություն եւ բարօրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:

Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ եւ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը միտված երկու երկների քայլերը կծառայեն ի շահ երկու ժողովուրդների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular