ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշաններ, ովքեր գրեթե զուրկ են էմոցիաներից

ՖՈՏՈ

Խոյ: Կամակոր Խոյերն առանձնանում են սառնասիրտ մոտեցմամբ՝ կարծես ամբողջ աշխարհին ցույց տալով, որ անտարբեր են գրեթե ցանկացած բանի նկատմամբ: Ամենահետաքրքիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ է էմոցիոնալ անկայունությունը, նրանք կարող են պայթել կամ էլ զսպել զգացմունքները՝ ցուցադրելով էմոցիոնալ դատարկությունը: Այսպես նրանք փորձում են ցույց տալ իրենց անփոփոխ դիրքորոշումը՝ ես միշտ ճիշտ եմ:

Ցուլ: Ցուլերը հաճախ են փակվում իրենց մեջ: Կարելի է ասել, որ նրանք հաճախ են մի կողմ քաշվում և դառնում անտարբեր դիտորդ: Փակվելու դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընդունակ են անտրամաբանական, ոչ խելամիտ քայլերի, և եթե փորձեք նրան որևէ բան հասկացնել էմոցիոնալ դատարկության պահին, համարեք, որ դա նմանվելու է գլուխը պատին հարվածելու գործողության:

Երկվորյակներ: Դժվար է Երկվորյակ լինել՝ հատկապես հաշվի առնելով նրանց խելագար զգացմունքները, որոնք ալեկոծում են նրանց հոգին՝ բնավորության երկակիության պատճառով: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկսում են իրենց անհարմար զգալ այս աշխարհում, նրանք հագնում են սառնության և անտարբերության դիմակը, լռեցնում բոլոր զգացմունքները՝ ցավից խուսափելու համար, իսկ ընկերասիրությունն ու շփման պատրաստակամությունը փոխարինվում են բացարձակ անտարբերությամբ:

Կարիճ: Սառն են, էմոցիոնալ դատարկությունը ծանոթ է նրանց: Կարող եք համարել, որ կենդանակերպի նշանների շարքում ամենասառն են:

Այծեղջյուր: Դաժան Այծեղջյուրները կարող են մոլորեցնել ցանկացածի: Երբ զգում են, որ խաղում են իրենց զգացմունքների հետ, միանգամից փակվում են, որպեսզի ոչ ոք չկարողանա դիպչել իրենց զգացմունքներին: Տանել չեն կարողանում հոգեկան տանջանքները, դրանցից խուսափելու համար անցնում են էմոցիոնալ դատարկության «ռեժիմի»:

Ջրհոս: Կյանքում շատ բան են ապրել, այդ թվում՝ ցավ, որոշել են պաշտպանել իրենց և ամբողջությամբ փակվել են: Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զգացմունքները մեռած են, ինչը ցավեցնում է նրանց մտերիմներին ու ընտանիքի անդամներին: Նրանց նույնիսկ կամակոր մելանխոլիկ են համարում, բայց բոլոր գործողությունները, օտարվածությունն ինքնապաշտպանության միջոցներ են: Ջրհոսները զուրկ չեն էմոցիաներից, նրանց պարզապես անհրաժեշտ է, որ մարդիկ այդպես կարծեն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular