Միշտ երիտասարդ ու է՛լ ավելի նրբագեղ․ Ջովաննա Անտոնելին զարմացրել է երկրպագուներին նոր կերպարով. ՖՈՏՈ
ՖՈՏՈՔառասուներկուամյա բրազիլացի հայտնի դերասանուհի Ջովաննա Անտոնելին, որին շատերը հիշում են «Կլոն» սերիալից, որտեղ նա մարմնավորել է Ջեյդի կերպարը, շարունակում է զարմացնել ու գրավել երկրպագուներին իր շլացնող տեսքով։ Ինչպես փոխանցում է woman.ru-ն, օրերս Անտոնելին սոցցանցի իր էջում հրապարակել է նոր լուսանկար՝ համարձակ կերպարով։
Դերասանուհին կրել է ճերմակ կիսաթափանցիկ տոպ, դեղին շորտեր ու շագանակագույն ամառային բարձրակրունկ կոշիկներ։ Աստղային կերպարը լրացրել են Ջովաննայի ոճային սանրվածքն ու ոչ վառ դիմահարդարումը, որն ընդգծել է նրա բնական գեղեցկությունը։
Բրազիլացի դերասանուհու հետևորդները հիացմունքով նշել են, որ Ջովաննան իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երևում և ժամանակի հետ դառնում է է՛լ ավելի նրբագեղ։