ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել, որով կարողանում է տեղափոխվել ապագա և տեսնել ապագայում կատարվելիք իրադարձությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չեն կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չի հնչել:

«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած  գրառմամբ  նշել է Ալիևը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 23-ին և դեռևս չեն ավարտվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular