ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան եղել «Հարսիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին

ՖՈՏՈ

Վերջին օրերին, հայկական լրահոսում բավական ակտիվ լուրեր են պտտվում հնդիկ դերասանուհի Պրատյուշա Բաներջիի մահվան մասին, ով հայ հեռուստադիտողին հայտնի է որպես Անանդի՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հարսիկը» հեռուստասերիալից:

Թեպետ դերասանուհու մահվան մասին լուրերը միայն վերջին օրերին են սկսել տարածվել մեզանում, այնուամենայնիվ նշենք, որ դերասանուհին ոչ թե մահացել, այլ ինքնասպան է եղել և դեպքը նոր չէ, այն տեղի ունեցել անցած տարվա ապրիլ ամսին:

2016 թվականի ապրիլի 1-ին հնդկական ողջ մամուլը կաթվածահար էր եղել դերասանուհու ինքնասպանության մասին լուրերով: Քչերն էին մտածում, որ դրան հետո պիտի հաջորդեին ինքնասպանության պատճառների ու վարկածների տեղատարափը, փոխադարձ մեղադրանքներն ու ձգձգվող դատական քաշքշուքները: Բանն այն է, որ դերասանուհու ծնողներն աղջկա ընկերոջն են մեղադրում նրան ինքնասպանության հասցնելու մեջ, ընկերը՝ ծնողներին:

Ողջ Հնդկաստանը ցնցած այս դեպքի բացահայտման համար հիմնականում որպես ապացույց օգտագործվել են դերասանուհու վերջին խոսակցություններն ու նամակագրությունը:

Մասնավորապես վերջին անգամ դերասանուհին խոսել է ընկերոջ՝ Ռահուլ Ռաջ Սինգի հետ:  3 րոպե տևած  հեռախոսազրույցի ընթացքում Պրատյուշան ասել է.

«Իմ կյանքում հիմա ամեն ինչ այնքան բարդ է, այնքան դժվար է… ամեն ինչ … Ես այստեղ չէի եկել ինձ վաճառելու համար… Ես եկել եմ գործի, աշխատելու  համար: Ու ինչ իրավիճակի մեջ ես դու ինձ դնում… : Ռահուլ, դու չգիտես, թե որքան վատ եմ զգում հիմա»:

Այս գործում դերասանուհու ծնողների ներկայացուցիչ փաստաբանը, ներկայացնելով զրույցի վերծանությունը, նշել է , որ նրանց խոսակցությունից պարզ է դառնում, որ Պրատյուշային Ռահուլը ստիպել է վաճառել իր մարմինը. «Հենց այդ բառն օգատգործվել է նրանց հեռախոսազրույցի ընթացքում, Պրատյուշան ասել է այդ մասին»,-նշել է փաստաբանը:

Ռահուլը, ով կարճ ժամանակ եղել է  կալանքի տակ՝ դերասանուհուն ինքասպանության դրդելու հիմքով,  ժխտում է իր հասցեին հնչած մեղադրանքներն ու ինքն էլ իր հերթին նշում, որ եղածում աղջկա ծնողներն են մեղավոր.

«Նա ինձ պատմում էր , որ հայրն ու մայրը ստիպում են նրան ամեն կերպ գումար վաստակել, դա նրան շատ էր մտահոգում»,-նշել է Ռահուլը:

Սրան ի հակառակ, Պրատյուշայի ծնողների ներկայացուցիչ փաստաբանն էլ մեջբերում է  հեռախոսազրույցի վերծանության մեջ եղած մի հատված, որտեղ դերասանուհին ընկերոջը եսասեր է կոչում ու ասում, որ նա իրեն մարդկանց խոսակցության առարկա է դարձնում ու ու իր ծնողներին վատ ձևով է ներկայացնում: Փաստաբանի խոսքով, զրույցի վերջում դերասանուհին ասում է.

«Ռահուլ, ամեն ինչ ավարտվեց, իմ վերջն է, ես մեռած եմ»:  Ռահուլը փոխարեն նրան ետ կանգնեցնելու պատասխանում է, որ տուն կգա կես ժամից, սրան էլ ի պատասխան դերասանուհին արձագանքում է. «Ամեն ինչ կավարտվի կես ժամում»:

Վերջում նշենք, որ գործն այս պահին վերաքննության փուլում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular