ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում սուգ է հայտարարված զորահանդեսի ժամանակ ահաբեկչությունից զոհվածների հիշատակին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի կառավարությունը սեպտեմբերի 24-ը սգո օր Է հայտարարել Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը հայտնվել Է երկրի նախագահի պաշտոնական կայքում: «Ահվազ քաղաքի բնակիչների եւ բնակչության անվտանգության պաշտպանների վրա սեպտեմբերի 22-ին ձեռնարկված ահաբեկչական գրոհը ցույց տվեց, որ Իրանի թշնամիները ոչ մի այլ նպատակ չեն հետապնդում, քան Իրանն ու իրանցիներին ոչնչացնելը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողություն Է տեղի ունեցել զորահանդսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձինք, որոնք գտնվում Էին տրիբունայի հետեւում: Զոհվել Է առնվազն 29 մարդ, եւս 57-ը վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular