ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու չի կարելի անընդհատ կրծկալ կրել․ մասնագետների խորհուրդները

ՖՈՏՈ

Գիտնականները պարզել են, որ անկախ կրծքի չափսից՝ կանանց 90 տոկոսն անընդհատ կրծկալ է կրում։ Նրանք պարզել են նաեւ, որ այն կանայք, ովքեր օրական 24 ժամ կրծկալ են կրում, 113 անգամ ավելի հաճախ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում, քան նրանք, ովքեր օրական 12 ժամ են այն կրում։ Իսկ նրանք, ովքեր բացարձակ չեն կրում կրծալ, ավելի պաշտպանված են։
Պատճառն այն է, որ ցանկանալով բարձր ու գեղեցիկ կուրծք ունենալ՝ կանայք փոքր չափի կրծկալ են կրում, իսկ դրանք ճնշում են կուրծքը, սեղմում այն ու խանգարում կրծքագեղձում արյան շրջանառությանը։ Դա վտանգավոր է, կարող է կիստաներ, ուռուցքներ առաջացնել։ Ինչպես կրել կրծալը։
Շատ կանայք կարծում են, որ եթե անընդհատ կրծկալ կրեն, կխուսափեն կրծքերի թուլացումից։ Սակայն գիտնականները գտնում են, որ դա կապ չունի, եւ կուրծքը ի վերջո թուլանում է՝ կախված դրա չափսից եւ ոչ թե կրծկալ կրելուց։
1, Մի գնեք նեղ կրծկալներ, այն ձեր համար նեղ է, եթե կարմիր հետքեր է թողնում ուսերին եւ կողքերին։
2, Երբեք կրծկալով մի քնեք։
3, Բնական կտորից կրծկալներ կրեք եւ առանց բարձիկների։
4, Առանց ամրակների կրծկալներ մի կրեք, դրանք ճնշում են գործադրում գեղձերի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular