ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Arpeggio բեռնատար նավը փրկել Է ինդոնեզացուն, որը դրեյֆում Էր Գուամ կղզու մերձակայքում լողացող տնակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Jakarta Post-ը:

Դեռահասն աշխատում Էր ձկնորսության համար հատուկ թակարդում. նա հետեւում Էր, որպեսզի տնակում վառվի լույսը, որը ձկներին իր կողմն Էր բերում: Շաբաթը մեկ անգամ Ադիլանգի մոտ սեփականատիր-ընկերությունից մի մարդ Էր գալիս, որպեսզի ձկան որսը տանի եւ ջուր, ուտելիք ու ԷլեկտրաԷներգիայի գեներատորի վառելիք բերի: Մնացած ողջ ժամանակ նա մենակ Էր մնում:

Հուլիսին ուժեղ փոթորիկը նավը քշել-տարել Էր ծովը. տնակը Սուլավեսի կղզուց հեռացել Էր զգալի տարածությամբ: Սննդի պաշարը բավականացրել Է ընդամենը մի քանի օր: Ցրտից ու սովից չմեռնելու համար նա ձուկ Էր բռնում, վառում Էր նավի կտորները եւ ծովի ջուր խմում, այն թորելով հագուստի միջով, որպեսզի աղիությունը պակասի:

Օսակայում Ինդոնեզիայի հյուպատոսությունում հայտարարել են, որ, պատանու կողքից անցել Է տասը նավ:

Ընդամենը նա ծովում անցկացրել Է 49 օր, մինչեւ որ նրան նկատել Է բեռնատար նավը, որը Պանամայի դրոշի ներքո ընթանում Էր Ճապոնիա: Ադիլանգն անձնակազմի ուշադրությունը գրավել Է՝ ուղարկելով ռադիոազդանշան: Երիտասարդին վերցրել են ու տարել Ճապոնիա, ինչից հետո նրան հանձնել են ինդոնեզական հյուպատոսությանը: Սեպտեմբերի սկզբին նա տուն Է վերադարձել: Հրատարակությունը նշում Է, որ դեռահասը միանգամայն առողջ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular